Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մի անգամ Ռոստովում»

«Մի անգամ Ռոստովում»
21.04.2015 | 00:03

Խոսքը ոչ ֆիլմի սցենարի լավ կամ վատ լինելու մասին է, ոչ ռեժիսորական աշխատանքի, ոչ դերասանների խաղի, այլ…

Այդ «այլը» բացատրելու համար ինձ օգնում է աստվածաշնչյան սուրբ պատգամը` իմ վրայի բիծը տեսնելուց առաջ մաքրիր քո վրայի կեղտը, իսկ ավելի պարզ, մարդկային ձևով` մի դատապարտիր ուրիշին, երբ նույն արարքը կատարում ես դու:
Նիկիտա Սերգեյի Խրուշչով. ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ: Այսինքն, մի հզոր պետության հզոր պաշտոնյա, որն իմ սերնդակիցների ¥ասեմ` ինձնից հետո էլ) հիշողության մեջ մնացել է որպես ստալինյան «դաժան» (առնում եմ չակերտների մեջ, որովհետև այսօր, տեսնելով, թե ինչ է կատարվում աշխարհում, նրա` Ստալինի կատարած բռնությունները կարծես արդարացվում են) բռնությունները դատապարտող անհատ, որի էպոխան հաճախ բնութագրում են հայտնի խոսքերով` խրուշչովյան ձնհալ: Չգիտեմ, գուցե սխալ եմ, բայց այդ ձնհալից է դրվել խորհրդային պետության ապագա կործանման հիմքը, և այդ ձնհալից մոտ 30 տարի հետո մեկ ուրիշ վիժվածք խորացրեց այդ ձնհալի թեման, որը վերջին հաշվով հանգեցրեց երկրի կործանմանը: Դիտելով ֆիլմը` տեսնում ես վախկոտ, անհավասարակշիռ մեկին, որը երբ իմանում է դեռ նոր սկսվող ժողովրդական պոռթկումի մասին, ասում է` ոչ մի նամակ ժողովրդի կողմից ինձ չպիտի գրվի, ոչ մի կերպ չպիտի թույլ տրվի դա: Եվ ինչ էր կատարվում Նովոչերկասկում 1962 թվականի հունիսին, առանձնապես ոչինչ։ Պարենամթերքի թանկացումների կապակցությամբ ժողովուրդն ընդվզել ու գրավել էր (առանց զենքի) քաղկոմի շենքը, պատրաստվում էր իր բողոքը նամակի ձևով ուղարկելու Մոսկվա` Խրուշչովին, տեղեկացնելու, որ ժողովուրդն ուտելու ոչինչ չունի, որ այլևս հնարավոր չէ այդպես շարունակել:
Իմ համագյուղացի Սաշա Աբգարյանը, միշտ խոպան գնացող այդ մարդը, դեռևս 1963-ին ինձ պատմել էր Նովոչերկասկում (այն Դոնի Ռոստովից հեռու է մի քանի կմ) կատարված ժողովրդական ընդվզման մասին, և թե ինչպես են այն ճնշել կառավարական զորքերը: Ես 21 տարեկան էի ու այն ժամանակ այնքան էլ չհավատացի Սաշայի պատմածին։
Բայց երբ օրերս ռուսական առաջին ալիքով տեսա, թե ինչպես է ճնշվել ժողովրդի արդարացի խաղաղ բողոքը, վեր էր մարդկային պատկերացումներից: Եվ, ցավոք, խրուշչովյան ճիվաղ հրամանն իրականացնելու համար Նովոչերկասկ է գործուղվել Անաստաս Միկոյանը, որն իր հուշերում նկարագրում է, թե ինչպես է ամեն օր աշխատանքից տուն վերադառնալիս սպասել, թե ահա ուր որ է Բերիան կձերբակալի իրեն:
Խրուշչով, Միկոյան` ստալինյան բռնությունների ակտիվ քննադատներ (ոչ պակաս ակտիվ մասնակիցներ) և հանկարծ 1962-ին, պատերազմում, սոցիալիզմի կառուցման լիակատար հաղթանակի պայմաններում, Նովոչերկասկում ժողովրդի արդար ցասումը հասկանալու և իրենց վարած ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը ճիշտ գնահատելու և եզրակացության գալու փոխարեն, ժողովրդին կոխում են տանկերի տակ, կրակում և... ծառերին բարձրացած ու ժողովրդին վերևից նայող անմեղ երեխաները «ղշերի» պես անկենդան ցած են թափվում ծառերից:
Գեներալ Շապոշնիկովը, պատերազմին մասնակցած, հայրենիքին ծառայություններ մատուցած անհատը, հրաժարվում է կատարել հրամանը, ասելով, թե այդ կարգի թշնամիների վրա ես չեմ կարող կրակել: Նրան հեռացնում են գործից հրամանը չկատարելու համար: Երբ Միկոյանին տեղեկացնում են` Շապոշնիկովը հրամանը չի կատարում, ինչպե՞ս վարվենք, պատասխանը լինում է շատ սառնասիրտ և կոնկրետ` հրամանը պիտի կատարվի:
Մի քանի րոպեում քաղաքի հրապարակը վերածվում է արյան լճի: Առավել սարսափելին այն է, որ դիակները չեն հանձնվում տերերին` թաղում կատարելու համար: Նրանց բոլորին թաղում են մի գաղտնի գերեզմանոցում: Քաղաքը լրիվ մեկուսացվում է արտաքին աշխարհից: Խթը-ի աշխատողները տնից տուն են ընկնում գտնելու հրապարակում վիրավորված մարդկանց և տանում անհայտ հասցեով (պարզ է, թե ուր):
Երբ արդեն կատարվել էր չար գործը, Միկոյանը կարգադրում է մաքրել հրապարակը, որին հետևում է գնդապետի խոսքը, թե հրապարակում մարդիկ չկան: Միկոյանը արտաբերում է` նկատի ունեմ հրապարակի սանիտարական վիճակը:
Ակամա մտածում եմ` եթե Ստալինը ժամանակին վերացներ ապագայում իրեն բռնությունների համար բռնադատող Խրուշչովին և Միկոյանին, 1962-ի Նովոչերկասկի դեպքերը կլինեի՞ն, թե՞ ոչ: Բայց մի բան կարող եմ հաստատ ասել. եթե միլիոնավոր հրաման կատարողների մեջ լինեին 999 հազար շապոշնիկովներ, հաստատ միշտ կգտնվեր մեկը, որը հաճույքով կկատարեր մարդկանց գնդակահարելու հրամանը:
Բոլոր ժամանակներում էլ իշխանությունը բռնի «զավթելու» համար մարդկանց դատապարտում են` գնդակահարում, այդպես վարվեցին նաև 2008-ի մարտի 1-ին, որովհետև, որպես կանոն, իշխանության համար պայքարը միշտ էլ արյունոտ է, առավել ևս, եթե փորձում ես պահել քո իսկ կողմից արդեն սպառած իշխանությունը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ